TotalFootball.am


23.04.19 12:46

Վալվերդե. ««Բարսելոնայում» բոլորը հավասար են»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի ֆուտբոլիստներ Ուսման Դեմբելեի և Ֆելիպե Կոուտինյոյի մասին: 

«Դեմբելեն դեռ մարզավիճակ է հավաքում: Հիմա նա այն վիճակում չէ, ինչ մինչև վնասվածքը: Կտեսնենք, թե ինչ կլինի մի քանի խաղ հետո: Անկասկած, Ուսմանը մեր խաղին արագություն է հաղորդում: Նա փայլուն է հանդես գալիս հակագրոհների ժամանակ, երբ մրցակիցը բարձր է դասավորվում: 

Երբեմն խաղում է մեկը, երբեմն՝ մյուսը: «Բարսելոնայում» բոլորը հավասար են: Այդպես է նաև մի շարք ակումբներում: Դեմբելեն և Կոուտինյոն երկու հիանալի ֆուտբոլիստներ են»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերել Goal-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0