TotalFootball.am


23.04.19 12:40

Վենգեր. «Կարծում եմ՝ մի օր Վիեյրան կգլխավորի «Արսենալը»»


Արսեն Վենգերը հայտարարել է, որ «Արսենալի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան մի օր կգլխավորի լոնդոնյան ակումբը: 

«Ես տեսնում եմ նրան «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նա դեռ երիտասարդ է: Կարծում եմ՝ նրա կյանքը կանցնի ակումաբյին ֆուտբոլով: Նա իր կարիերան շատ ճիշտ է դասավորել՝ նախ աշխատելով «Նյու Յորք Սիթիում», հետո նոր տեղափոխվելով Եվրոպա: Այժմ Վիեյրան գլխավորում է «Նիսը»: Նա դեռ ժամանակ ունի կատարելագործվելու համար: 

Վիեյրան դժվար շրջանում գլխավորեց թիմը, սակայն հենց ճգնաժամային վիճակում էլ աչքի է ընկնում մարզիչը: Կարծում եմ՝ մի օր նա կգլխավորի «Արսենալ»»,- ասել է Վենգերը: 

 

 

 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0