TotalFootball.am


19.04.19 02:32

Սարրի. «Ես հաղթել եմ ԵԼ-ի 22-ից 18 խաղում, բայց ինձ դեռ համարում են եվրագավաթների մակարդակին չհամապատասխանող մարզիչ»


«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Սլավիայի» դեմ տոնած հաղթանակի մասին: 

«Սա իմ 22-րդ խաղն էր Եվրոպա լիգայում, որոնցից 18-ում իմ թիմը հաղթել է: Բայց մինչև հիմա ինձ համարում են մարզիչ, որը չի համապատասխանում եվրագավաթային խաղերի մակարդակին: 

Ես ցավում եմ «Նապոլիի» համար: Գիտեմ, «Արսենալի» հետ խաղալը հեշտ չէ: Ուրախ եմ, որ ստիպված չեմ լինի խաղալ «Նապոլիի» դեմ «Սան Պաոլոյում»: Բայց հիանալի կլիներ հանդիպել նրանց այլ ստադիոնում: 

Մենք անվանական ճանապարհ ենք անցել, բայց սա փլեյ-օֆֆն է, որտեղ ցանկացած պահի կարող ես դուրս մնացել մրցաշարից»,- Սարրիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0