Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի նշանակումից հետո շատ են խոսակցությունները այն մասին, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներ Ն'գոլո Կանտեն և Էդեն Ազարը կարող են տեղափոխվել «արքայական» ակումբ։
Ինչպես տեղեկացնում է Goal.cօm-ը՝ հղում կատարելով ESPN-ին, անգլիական գրանդը մտադիր է ամեն ինչ անել Ն'գոլո Կանտեին թիմում պահելու համար։ Ազարի պարագայում «Չելսիի» ղեկավարությունը այլ կերպ է մտածում։ 28-ամյա բելգիացու տեղափոխությունը ավելի քան հավանական է թվում։
Ամեն դեպքում նշվում է, որ Զիդանը ցանկանում է «Ռեալում» տեսնել թե՛ Ազարին, թե՛ Կանտեին։