TotalFootball.am


12.03.19 19:21

Ես ունեմ քո կարիքը, իսկ դու՝ իմը․ Զիդանի վերադարձի անտեսանելի ու հակառակ կողմերը


Անգամ ոչ ֆուտբոլասեր մարդկանց համար երեկ աննկարագրելի իրարանցում էր տիրում։ Աշխարհը «պայթեց» «Ռեալի» հին-նոր գլխավոր մարզչի լուրերով։ Շոկային վերադարձ, սենսացիա․ հենց այսպես էին վերնագրում Զիդանի վերադարձը «արքայական» ակումբ։ Ու չնայած հիմնահատակ տապալված ու խայտառակված մրցաշրջանին՝ միևնույն է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում մինչև հիմա Մադրիդն է իր նոր մարզչով, նոր հավանական տրանսֆերներով այլ ոչ թե, ենթադրենք, ՉԼ-ի երեկոյան կայանալիք հանդիպումները։ 

Մինչ ֆուտբոլային վերլուծության ենթարկելը տեղի ունեցածը, եկե՛ք հասկանանք, թե ինչու այս ամենը նման իրարանցում առաջացրեց ամբողջ աշխարհում։ 

Վերադարձի էֆեկտը

Հեռավոր 1980-ականների սկզբին լեգենդար Queen խմբի անդամները որոշեցին բաժանվել, հեռանալ։ Տարիներ հետո նրանց վերադարձը էյֆորիկ էր։ 1985 թվականին «Ուեմբլիում» կայացած Live Aid-ի էպիկ համերգը դրա վառ օրինակն է։ Այդ օրվա մասին հիմա ֆիլմեր են նկարահանում ու գրքեր գրում։ Queen-ի վերադարձը ստացվեց։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնությունում առաջացած տնտեսական անհաղթահարելի թվացող ճգնաժամը Բորիս Ելցինի հրաժարականի հիմնական պատճառներից էր։ Նրանից հետո եկավ Պուտինը, հանեց Ռուսաստանին այդ ճահիճից, բայց նրա վերադարձը 2013-ին շատերի կարծիքով անտեղի էր։ Պուտինը գուցե ձախողվեց, կամ այլ կերպ ասած, այնպես չհաջողեց, ինչպես 2000-ականներին։ 

Նման իրարանցման պատճառը ՎԵՐԱԴԱՐՁՆ է։ Աշխարհում միլիոնավոր մարդիկ են սպասում վերադարձի, որպեսզի զգան այն նույն էմոցիաներն ու ապրումները, որոնք ունեցել են ժամանակին։ Ու թերևս չկա նշանակություն՝ ինչ է դա՝ ֆուտբո՞լ, թեննի՞ս, երաժշտությու՞ն, թե՞ քաղաքականություն։ 

Զիդանի բացակայության 284 օրերը

Մշակութային ու քաղաքական գործիչներին զուգահեռ հասկանանք Զիդանի վերադարձի ակունքները, քանզի ցանկացած երևույթի բուն էությունը պարզելու համար պետք է վերադառնալ ակունքներին։ 

Զիդանը հեռացավ մայիսի 31-ին։ 285 օր առաջ ֆրանսիացին հայտարարեց, որ «Ռեալին» փոփոխություններ են պետք։ Ու քանի որ «դոն» Պերեսը ինքնահավանորեն կարծեց, որ ամեն ինչ հաղթած թիմում ոչինչ պետք չէ փոխել, Զիդանը հեռացավ։ Զիզուն բոլորից լավ գիտեր, որ «Ռեալի» այս կազմը իր երգը երգել է, այն էլ ոչ մեկ, երկու այլ երեք անգամ։ 

Վստահ եմ, որ Պերեսը ևս դա գիտակցեց շատ ավելի շուտ ու Լոպետեգիի հեռացումից հետո մտքին ուներ թոփ մարզիչ հրավիրելու (Կոնտե, Կլոպ, Պոչետինո) գաղափարը։ Սակայն եթե գնանք հետ դեպի հոկտեմբեր, կհիշենք, թե ինչ արագությամբ ու «խանդավառությամբ» էին մերժում Կլոպը, Կոնտեն, Պոչետինոն ու անգամ Նագելսմանը։

Չեմպիոնի ոչ չեմպիոնական տապալումը

Վերջին անգամ «Ռեալը» ՉԼ-ի 1/8 եզրափակչից դուրս էր մնացել այն ժամանակ, երբ թիմը մարզում էր Մանուել Պելեգրինին։ Դա այնքան վաղ էր, որ «Ռեալի» շատ երկրպագուներ դժվար թե հիշեն «Լիոնի» դեմ խաղում Կակայի ինքնամոռաց արագացումը դեպի Ռաուլը, երբ վերջինս դուրս էր գալիս փոխարինման՝ խաղը փրկելու։ 

Ես ունեմ քո կարիքը, իսկ դու՝ իմը

Այս ամենի համատեքստում Պերեսը հասկացավ, որ սա անդունդի ամենավերջին կետն է։ Այստեղից հետո կամ գալու է Ժոզեն ու ավելի թեժացնի կրքերը, կամ մնալու է Սոլարին, ով իրականում այդքան էլ «անմեղ գառ» չէր ու իր սկզբունքայնությամբ ոչնչացրեց Իսկոյի պես ֆուտբոլիստի մրցաշրջանը։ 

Զանգ Զիզուին, բազմաթիվ «տու»-եր և Զիդանը վերցնում է հեռախոսը։  Վստահ եմ, որ Պերեսը ընդունել է իր սխալը։ Դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Բայց ինչու՞ վերադարձավ Զիդանը, ինչու՞ հարցականի տակ դրեց իր կատարյալ մարզչական կարիերան։ Պատասխանը մեկն է․ «Ռեալը» ունի Զիդանի կարիքը, իսկ Զիդանը՝ «Ռեալինը»։ 

Մարդկային որակների տեսանկյունից ֆրանսիացուն նայելու համար պետք է հիշել համաշխարհային ֆուտբոլի ամենասկանդալային դրվագը, երբ Զիդանը «փռեց» Մատերացիին։ Հուսով եմ հիշում եք՝ ինչի համար։ Զիդանի հավատարմությունը, նվիրվածությունն ու անկեղծությունը երբեք չի կարելի դնել հարցականի տակ։ Ամենայն հավանականությամբ Զիդանին լավ ճանաչելն է օգնել Պերեսին համոզել նրան վերադառնալ։ «Ռեալին» նորից ոտքի կանգնեցնելը ինքնասիրության ու պատվի հարց է հավատարիմ ու «Ռեալին» անկեղծ սիրով սիրող Զիզուի համար։ 

Բոլորը մտածում են վերջի մասին

Սարսափելի է, երբ ֆուտբոլին մոտ կանգնած շատ մարդիկ արդեն հիմա քննարկում են, թե ինչ է լինելու «Ռեալի» հետ 2020 թվականի մայիսին։ Նման վերաբերմունքը, մեղմ ասած, ֆուտբոլային չէ։ Մի՞թե հիմա դա է գլխավորը։ Ֆուտբոլում պրոֆեսիոնալները ամեն օր ցույց են տալիս, որ ճիշտ մոտեցումը խաղ առ խաղ առաջ գնալն է, այլ ոչ թե պաթետիկ երազանքի մասին ինքնամոռաց առաջ շարժվելն ու անվերջ ձախողվելը։ Զիդանի առաջնային խնդիրն է հանել «Ռեալին» ճահիճից, լավ նոտայով ավարտել մրցաշրջանը, ամռանը ձեռք բերել թոփ ֆուտբոլիստների ու վերակազմակերպել թիմի խաղը՝ պատրաստելով նոր մրցաշրջանին։ Եթե Զիդանը մտածեր ՎԵՐՋԻ մասին, նա կգար հունիսին, բայց այն, որ նա հիմա է եկել, խոսում է այն երևույթի մասին, որ նրա սիրտը ցավում է «Ռեալի» ներկայի համար։ 

Բոլորի ձեռքերը բարձր բացի Բեյլից, Սեբալյոսից․․․

Դանի Սեբալյոսը և Գարեթ Բեյլը ամռանը հավանաբար լքելու են թիմը։ Բացառված չէ, որ Զիդանի նոր «Ռեալում» մեծ դերակատարում ունենա Մատեո Կովաչիչը, ով ներկա պահին «Չելսիում» է։ Հավանական է թվում Ազարի տեղափոխությունը, խոսվում է Կանտեի մասին։ Չմոռանանք Մբապեին։ «Ռեալը» թափ է տալու տրանսֆերային շուկան ամռանը։ Սպասենք բումերի․․․

Վերադարձի անտեսանելի ու հակառակ կողմը

Մոտ տասը ամիս Զիդանը մնաց առանց աշխատանքի։ Նա վայելում էր իր հանգիստը։ Իսկ ինչ-որ մեկը մտածել է, թե ինչու։ Բնական է, որ Զիդանը սպասել է այս պահին։ Նա, շատ լավ իմանալով «Ռեալի» գենը, սպասում էր այդ զանգին, որը նրան հետ էր բերելու տուն կամ ինչպես հնչում է աշխարհի ամենագեղեցիկ լեզուներից մեկով, «La casa»:

Զիդանը հանգստացել է այս մի քանի ամիսների ընթացքում՝ չհեռանալով Մադրիդից։ Զիզուն վերադարձել է կերտելու պատմության մեծագույն վերադարձը, չէ՞ որ միայն լեգենդներին է տրված հեռանալ այնպես, որ վերադարձից հետո մարդկանց նորից կարողանա տալ այն ամենը, ինչ նրանք ուզում են, իսկ ԶԻԶՈւՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԼԵԳԵՆԴ Է։ 

Թե ինչ կլինի վերջում, դժվար է ասել, ու, ինչպես արդեն նշեցի, հիմա դա չէ կարևորը։ Զիդանի ու «Ռեալի» պատմությունը նորից չի սկսվում, սկսվում է կրկին․․․

Արամ Սահակյան





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1