Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը փորձաշրջան է անցնում բելառուսական «Լուչում»։ Այս մասին հաղորդում է Sports.ru-ն։
Արսեն Բեգլարյանը հանդես էր գալիս լիտվական «Լիեպայայի» կազմում, որտեղ մասնակցած 15 խաղերում 10 գնդակ էր բաց թողել։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Արսենը մասնակցել է 14 հանդիպման՝ սեփական դապասից գնդակը հանելով 22 անգամ։ Ազգերի լիգայի խաղարկությունում 25-ամյա դարպասապահը մեր ընտրանու կազմում չի մասնակցել ոչ մի հանդիպման։