TotalFootball.am


27.09.15 23:13

Վան Գալ. «Չեմպիոնական տիտղո՞սը. այս մասին ինձ կհարցնեք մայիսին»


«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծիք է հայտնել իր թիմի չեմպիոնական հավակնությունների մասին.

«Այդ մասին ինձ հարցրեք մայիսին: Շատ դժվար է այս լիգայում խաղալը: Նախորդ տարի, երբ մենք 10-11 խաղից հետո 13 միավոր ունեինք, ստիպված էինք հասցնել և արդյունքում մրցաշրջանը եզրափակեցինք 4-րդ տեղում: Այս տարի ամեն ինչ այլ է: Կարելի է սկսել՝ գտնվելով ամենավերևում, և ոչ՝ ներքում:

Մենք պետք է նույն ոգով շարունակենք, բայց իհարկե, մենք դեռ պարտվում ենք: Հաջորդ շաբաթ մենք արտագնա հանդիպում կանցկացնենք «Արսենալ»-ի հետ: Դա ամենաբարդ թիմերից է, բայց մենք այնտեղ անցած տարի հաղթել ենք, այնպես որ դա հնարավոր է:

Ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է հաղթել ցանկացած թիմի, բայց մեզ նաև հաջողություն է անհրաժեշտ»,- վան Գալի խոսքերն է փոխանցում The National-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13