TotalFootball.am


27.09.15 22:01

Ուոլքոթ. «Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում»


«Արսենալ»-ի հարձակվող Թեո Ուոլքոթը Անգլիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Լեսթեր Սիթի»-ի նկատմամբ տարած 5-2 հաշվով հաղթանակից հետո հույս է հայտնել, որ ինքն ավելի շատ խաղաժամանակ կստանա կենտրոնական հարձակվողի դիրքում.

«Միշտ ասեմլ եմ, որ ցանկանում եմ խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում: Երբ ես նման հնարավորություն եմ ունենում, միշտ ինչ-որ նոր բաներ եմ իմանում, որպես հարձակվող՝ փորձ եմ ձեռքբերում: Մարզիչը հավատում է ինձ, ես պարզապես ցանկանում եմ արդարացնել նրա վստահությունը:

Ալեքսիս Սանչեսը թոփ-մակարդակի ֆուտբոլիստ է: Նույնիսկ երբ նա գոլ չի խփում, նա շատ է աշխատում թիմի վրա: Վստահ եմ, որ հիմա նա ավելի շատ կարևոր գոլեր կխփի»,- Ուոլքոթի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղում Ուոլքոթը դարձավ գոլի, իսկ Ալեքսիս Սանչեսը՝ հեթ-տրիկի հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13