Գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը, հայտնում է Sky Sports-ը:
28-ամյա կիսապաշտպանն այսօր բուժզննում է անցել թուրինյան ակումբում: Մոտ ժամանակներս գործարքի մասին պաշտոնապես կհաստատվի:
Հիշեցնենք՝ այս ամառ ավարտվում է Խեդիրայի պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ, այդ իսկ պատճառով «Յուվենտուս»-ը նրան ձեռք կբերի անվճար:
Ավելի վաղ նա համաձայնեցրել էր պայմանագրի մանրամասները թուրինյան ակումբի հետ, ըստ որի տարեկան 4-4,5 մլն եվրո կվաստակի: