TotalFootball.am


28.05.15 15:51

«Բավարիա»-ն մտադիր է ձեռք բերել Դի Մարիային և արդեն կապ է հաստատել «ՄՅՈՒ»-ի հետ


Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններով, հայտնում է Kicker-ը:

Աղբյուրի համաձայն, գերմանական գրանդն արդեն կապ է հաստատել մանկունիանցիների հետ այս հարցով: Մյունխենցիները առաջին հերթին հետաքրքրված են «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի ծառայություններով, սակայն այժմ բելգիացի ֆուտբոլիստին ձեռք բերելը նրանց համար բավական բարդ խնդիր է:

Դի Մարիան անգլիական ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից 2014/15 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նրա համար անգլիական ակումբը 75 մլն եվրո վճարեց, սակայն արգենտինացին չկարողացավ արդարացնել ակումբի և թիմի երկրպագուների սպասելիքները:

Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն իր հերթին հետաքրքրված է մյունխենցիների կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի և պաշտպան Դանտեի ծառայություններով: Վերջինիս տրանսֆերի շուրջ նաև առաջարկ է արվել «Բավարիա»-ին:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6