«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որի միջոցով տեղեկացրել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իտալական ակումբից.
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, ակումբին և բոլոր երկրպագուներին, քանի որ երկու տարի անց ես ավարտում եմ ուղիս «Նապոլի»-ի հետ: Կիրակի օրը մենք շատ կարևոր հանդիպում ենք անցկացնելու, և այստեղ անցկացրած երկամյա շրջանը ցանկանում եմ հաղթանակով ավարտել: Միշտ տխրում ես թողնելով այն աշխատանքը, որտեղ մարդիկ հենց ամենասկզբից շատ լավ են ինձ վերաբերվել»,- Բենիտեսի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Բենիտեսը հանդիսանում է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն: Նրա համար «Նապոլի»-ում վերջին հանդիպումը կլինի «Լացիո»-ի՝ ՉԼ-ում տեղի համար պայքարի մրցակցի հետ: