TotalFootball.am


28.05.15 15:23

Կոենտրաուն և Իլյարամենդին կմնան «Ռեալ»-ում


Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել թիմի կիսապաշտպան Այեր Իլյարամենդիից և պաշտպան Ֆաբիու Կոենտրաուից, հայտնում է Marca-ն:

Պորտուգալացի ֆուտբոլիստը կմնա «Արքայական ակումբ»-ում ևս մեկ մրցաշրջանով, քանի որ իսպանական գրանդը ֆուտբոլային շուկայում նրա դիրքում համապատասխան մակարդակի ֆուտբոլիստի չի կարողանում գտնեl: Անձամբ Կոենտրաուն քաջալերված է Կառլո Աչելոտիի հեռացումից և մտադիր է ապացուցել թիմի նոր գլխավոր մարզչին իր պահանջվածությունը:

Ինչ վերաբերում է Իլյարամենդիին, ապա այս ֆուտբոլիստը չի ցանկանում փոխել ակումբը: «Ռեալ»-ում կարծում են, որ նա մտնում է «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի ծրագրերի մեջ, ով ամենայն հավանականությամբ հաջորդ մրցաշրջանից կգլխավորի «Ռեալ»-ը: Արդյունքում, «Ռեալ»-ը մերժել է «Ռեալ Սոսիեդադ»-ի՝ իր նախկին ֆուտբոլիստի համար առաջարկված 15 մլն եվրոն:

2014/15 մրցաշրջանում Կենտրաուն Իպանիայի առաջնության ընդամենը 9 հանդիպման է մասնակցել: Իլարամենդին մասնակցել է 30 խաղի:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6