Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Կոուլմենը կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ում կան ֆուտբոլիստներ, ովքեր արհամարհում են թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին և նրան փոխանցումներ չեն կատարում խաղերի ժամանակ: Այս կերպ, Կոուլմենն իր համաձայնությունն է հայտնել ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետի խոսքերի հետ, ով նույն բանն էր ասել.
«Բեյլին «Յուվենտուս»-ի դեմ առաջին խաղից հետո շատ էին քննադատում: Ես նրան լավ դիրքերում եմ տեսել, սակայն նա գնդակ չէր ստանում: Ինձ զանգահարեց իմ օգանականը, և ես նրան ասացի, որ գիտեմ՝ նա ինչ է պատրաստվում ասել, այն, որ Բեյլին փոխանցում չեն կատարում: Բայց այդ հարցը վերաբերում է ոչ թե մարզչին, այլ՝ ֆուտբոլիստներին:
Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ նրան արհամարհում են: Ես չեմ ասում, որ փոխանցում են կատարում միայն Ռոնալդուին, բայց ինձ հետաքրքրում է, թե ինչու նա չի ստանում:
Նրա հետ այնքան հույսեր են կապում, որ երբ նա սխալվում է, դա մեծ խնդիր է դառնում: Եթե Գարեթը փոխանցում չի կատարում Բեյլին և նա բողոքում է, ապա ամեն ինչ պայթում է: Բայց ես շատ խաղեր եմ դիտել, որտեղ Ռոնալդուն և Իսկոն վատ են խաղացել: Նրանք մեծ գումարներ ծախսեցին Խամես Ռոդրիգեսին ձեռք բերելու համար, բայց ողջ քննադատությունն ուղղվում է Բեյլին»,- Կոուլմենի խոսքերն է փոխանցում AS-ը: