«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի կազմի մասին, հայտարարելով, որ գոհ է իր ֆուտբոլիստներից և չգիտի, թե ինչպես կարելի է տրանսֆերային շուկայում որևէ լավ ֆուտբոլիստի գտնել.
«Ինձ դուր են գալիս իմ ֆուտբոլիստները, մենք գոհ ենք նրանցից: Երկու կամ երեք նորեկ են ամեն անգամ գալիս ակումբ, դա նորմալ է: Բայց այն ֆուտբոլիստները, ովքեր ինձ պետք են, արդեն խաղում են մեր թիմւմ, նրանց ես ցանկանում եմ պահպանել: Նախորդ մրցաշրջանւմ ես ունեի ֆուտբոլիստներ, որոնց ցանկանում էի վաճառել: Տրանսֆերային շուկայում ամենակարևորը քո ֆուտբոլիստներին չկորցնելն է: Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հարձակվող գտնել, քան Դիեգո Կոստան է, ավելի լավ կիսապաշտպան, քան Նեմանյա Մատիչն է, և ավելի լավ պաշտպան, քան Բրանիսլավ Իվանովիչն է:
Այս մրցաշրջանում մեր կազմը շատ լավն էր, մենք շատ վնասվածքներ չունեինք: Ամբողջ 3 ֆուտբոլիստ մասնակցեց մրցաշրջանի բոլոր 38 հանդիպումներին:
Արդյոք «Չելսի»-ն կգնի՞ մեծ անուն ունեցող ֆուտբոլիստների: Երբ գալիս ես մի թիմ, որը չեմպիոն է դարձել, քո անունը չի կարող մեծ լինել, մեծ անուններ ունեն չեմպիոնները»,- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: