«Լիվերպուլ»-ի պաշտպան Գլեն Ջոնսոնը խոստովանել է, որ, ամենայն հավանականաությամբ, ամռանը կհեռանա թիմից.
«Արդյոք կհեռանա՞մ «Լիվերպուլ»-ից. կարծում եմ՝ այո, պայմանագիրս ակումբի հետ ավարտվում է:
Տեսնենք՝ կփոխվի՞ արդյոք իրավիճակը: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա, բայց ամեն դեպքում, եկեք սպասենք»,- Ջոնսոնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք՝ Ջոնսոնը 2009 թվականից հանդես է գալիս «Լիվերպուլ»-ում և այս ընթացքում ավելի քան 200 հանդիպում է անցկացրել անգլիական թիմի կազմում, սակայն ընթացիկ մրցաշրջանում չի ստանում կանոնավոր խաղային պրակտիկա: