Երեկ՝ ապրիլի 28-ին Անգլիայի առաջնության 33-րդ տուրից հետաձգված խաղում «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Հալ Սիթիին»:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խաղից հետո խոսել է թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի մասին.
«Բալոտելին առավելագույնն է անում: Երկրորդ խաղակեսում նա ոտքի վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ այս մրցաշրջանում մենք խնդիրներ ունենք հարձակման գծում»,- լրագրողներին ասել է Ռոջերսը: