TotalFootball.am


29.04.15 14:54

Ռոբբենը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը


Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում վնասվածք ստացած Արյեն Ռոբբենն այլևս խաղադաշտ դուրս չի գա ընթացիկ մրցաշրջանում, տեղեկացնում է Մյունխենի «Բավարիայի» Twitter-յան էջը:

Նշենք, որ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանն այդ խաղում փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին, սակայն  84-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով:

«Բորուսիայի» դեմ խաղում վնասվածք ստացած Ռոբերտ Լևանդովսկիի մոտ էլ ախտորոշվել է ծնոտի և քթի կոտրվածք: Նա կարող է բաց թողնել մայիսի 6-ին Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում «Բարսելոնայի» հետ կայանալիք առաջին խաղը:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0