Իտալական ակումբները հետաքրքրված են «Տոտենհեմի» կիսապաշտպան Նաբիլ Բենթալեբի ծառայություններով, տեղեկացնում է Evening Standard-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 20-ամյա ալժիրցի ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Յուվենտուսը», «Նապոլին», «Ռոման» և «Լացիոն»:
Սպասվում է, որ Բենթալեբն ամռանը նոր պայմանագիր կստորագրի լոնդոնյան ակումբի հետ:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բենթալեբը 22 հանդիպման է մասնակցել: