TotalFootball.am


29.01.15 00:29

«Մոնպելյե»-ի նախագահ. «Այլևս ձեռք չեմ բերի Աֆրիկայի գավաթին մասնակցող ֆուտբոլիստների»


«Մոնպելյե»-ի նախագահ Լուի Նիկոլլեն հայտարարել է, որ այլևս ձեռք չի բերի ֆուտբոլիստների, ովքեր մասնակցում են Աֆրիկայի ազգերի գավաթին: Հունվարին «Մոնպելյե»-ի` մեկնարկային կազմի միանգամից երկու ֆուտբոլիստ` պաշտպան Սյակա Տյենեն (Կոտ դ'Իվուարի հավաքական) և կիսապաշտպան Ժամել Սաիհին (Թունիսի հավաքական), լքեց ֆրանսիական թիմի ճամբարը և ուղևորվեց Հասարակածային Գվինեա.

«Գլխումս չի տեղավորվում, թե ինչպես ֆուտբոլիստը մրցաշրջանի ամենաթեժ հատվածում կարող է այդքան երկար ժամանակով հեռանալ թիմից:

Դա կարող է թիմի հավասարակշռությունը խախտել և վնասել թիմին: Այլևս ձեռք չեմ բերի ֆուտբոլիստների, ովքեր մասնակցում են Աֆրիկայի գավաթին»,- Նիկոլլենի խոսքերն է փոխանցում Midi Libre-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0