TotalFootball.am


28.01.15 23:43

«Լացիո»-ի դարպասապահը կարող է որակազրկվել երկու տարբեր ակումբների հետ պայմանագրեր կնքելու համար


«Լացիո»-ի դարպասապահ Էտրիտ Բերիշան կարող է տուգանվել կամ որակազրկվել երկու տարբեր ակումբների հետ պայմանագրեր կնքելու համար, հայտնում է Football Italia-ն:

Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստը 2013 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Կյեվո»-ի հետ: Այնուհետև, նրա գործակալը խնդրել է չեղյալ համարել կնքած պայմանագիրը` պատճառաբանելով,  որ այդ գործընթացին ներկա չեն եղել ֆուտբոլիստի նախկին ակումբի`«Կալմար»-ի ներկայացուցիչները:

Այդ տարվա սեպտեմբեր ամսին Բերիշան պայմանագիր է կնքել «Լացիո»-ի հետ, որտեղ էլ մինչ օրս հանդես է գալիս: Նրա երկու համաձայանագրերն էլ գրանցված են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ այժմ այս գործը կքննի կարգապահական կոմիտեն:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0