TotalFootball.am


25.01.15 23:19

Անգլիայի գավաթ. «Արսենալ»-ը 1/8-րդ եզրափակչում է


Անգլիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում «Արսենալ»-ը հյուրընկալվեց Չեմպիոնշիպում հանդես եկող «Բրայտոն & Հոուվ Ալբիոն»-ի կողմից: Հանդիպումն ավարտվեց Արսեն Վենգերի սաների` 3-2 հաշվով հաղթանակով, ինչի շնորհիվ «Արսենալ»-ն Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:

«Արսենալ»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Տեո Ուոլկոտը, Մեսուտ Օզիլը և Թոմաս Ռոսիցկին: Իսկ դաշտի տերերի կազմում աչքի ընկան Քրիս Օ'Գրեդին և Սեմ Բելդոկը:

1/8-րդ եզրափակչի զույգերը հայտնի կդառնան վիճակահանության արդյունքում:

Անգլիայի գավաթ, 1/16-րդ եզրափակիչ

«Բրայտոն &  Հոուվ Ալբիոն» - «Արսենալ»` 2-3

Գոլերը` Օ'Գրեդի (50'), Բելդոկ (75') - Ուոլկոտ (2'), Օզիլ (24'), Ռոսիցկի (59')





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0