TotalFootball.am


25.01.15 23:06

«Ատլետիկ»-ն ու «Մալագա»-ն չվճռեցին հաղթողին


Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Բիլբայոյի «Ատլետիկ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Մալագա»-ին և ոչ ոքի` 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը:

Դաշտի տերերը հաշվի մեջ առաջ անցան հանդիպման 71-րդ րոպեին, երբ Միկել Սան-Խոսեն աչքի ընկավ դիպուկ հարվածով: Սակայն, 7 րոպե անց «Մալագա»-ի կազմում Խավի Գարիան կարողացավ խփել պատասխան գնդակն ու հավասարեցնել հաշիվը:

Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում «Ատլետիկ»-ը, որը չհաղթած խաղերի թիվը հասցրեց 7-ի, զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ «Մալագա»-ն` 7-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ատլետիկ» -  «Մալագա»` 1-1

Գոլերը` Սան-Խոսե (71') - Գերա (78')





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0