TotalFootball.am


25.01.15 22:10

Ալլեգրի. «Պոգբան անձեռնմխելի՞ է. կյանքում ամեն ինչ իր գինն ունի»


«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին չի կարծում, թե թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան անձեռնմխելի է, քանի որ ըստ նրա՝ կյանքում ամեն ինչ իր գինն ունի:

«Պոգբան այս խաղում արտասովոր գոլ խփեց: Եթե ուզում ես հաղթել, քեզ մեծ խաղացողներ են պետք: Հակառակ դեպքում ոչ մի ֆուտբոլիստ 100 մլն եվրո չէր արժենա: Պոլը շատ հանգիստ, հավաքված և խելացի տղա է: Նա ուզում է ավելի ու ավելի լավը դառնալ և ապացուցում է դա յուրաքանչյուր մարզման ժամանակ:

Պոգբան անձեռնմխելի՞ է: Ցավոք, կյանքում ամեն ինչ իր գինն ունի: Բայց չեմ կարծում այդ խնդրի մասին ներկայումս կարիք կա մտածելու»,-Ալլեգրիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0