TotalFootball.am


25.01.15 22:07

Մենդեշ. «Բարսելոնա»-ն հիմա «թռչում» է, բայց մենք նրանից չենք վախենում»


Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Տիագու Մենդեշը կարծիք է հայտնել իր թիմի ելույթների մասին.

«Շաբաթ օրվա հաղթանակը շատ կարևոր էր` «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղերից առաջ: «Ռայո Վալեկանո»-ն միշտ մեզ համար խնդիրներ է ստեղծում: Գավաթային խաղից առաջ այդ երեք միավորը մեզ ուժ կհաղորդի:

Մենք բոլորս հիացած ենք Գրիզմանի խաղով: Նա հարմարվել է «Ատլետիկո»-ի խաղին, գոլեր է խփում և բարձր մակարդակով է ելույթներ ունենում: Գրիզմանը թիմի համար շատ կարևոր ֆուտբոլիստ կդառնա:

«Բարսելոնա»-ն հիմա «թոչում» է, յուրաքանչյուր խաղի հետ նրանք ավելի լավ են իրենց դրսևորում, Մեսսին և Նեյմարը շատ լավն են: Մենք կարող ենք կանգնեցնել նրանց միայն այն դեպքում, եթե միավորված լինենք: Հիանալի է մրցակցել «Բարսելոնա»-ի հետ: Չենք վախենում նրանցից»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք` Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկո»-ն հունվարի 28-ին սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնա»-ին:

 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0