TotalFootball.am


14.01.15 22:11

Անրի. «Երբ լսեցի, որ երկրպագուները սուլել են Վենգերին կայարանում, մտածեցի` կատակ է»


«Արսենալ»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է Արսեն Վենգերի հանդեպ երկրպագուների պահվածքի մասին.

«Երբ ես առաջին անգամ լսեցի, որ երկրպագուները սուլել են Արսեն Վենգերին, երբ վերջինս գնացք է նստել, ես մտածեցի` դա կատակ է: Իհարկե, նրանք տխրել են, ես կարող եմ դա հասկանալ, բայց բոլորովին կարիք չկար նման ակցիա իրականացնել Ստոքում:

Երկրպագուները ձայնի իրավունք ունեն, բայց դա ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում: Ցավոք, հիմա ֆուտբոլում դա ընդունված է»,- Անրիի խոսքերն է փոխանցում ESPN-ն:

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին, երբ «Արսենալ»-ը պարտվեց «Սթոք Սիթի»-ին 3-2 հաշվով, երկրպագուներն այսպես արտահայտեցին իրեն դժգոհությունը.





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0