TotalFootball.am


14.01.15 20:25

Էտո՛Օ-ն ժամանել է Միլան` «Սամպդորիա»-ի հետ բանակցությունների համար


«Էվերտոն»-ի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն այսօր` հունվարի 14-ին, ժամանել է Միլան` «Սամպդորիա»-ի հետ բանակցություններին մասնակցելու համար, հայտնում է Tuttomercatoweb-ը:

Աղբյուրը պնդում է, որ բանակցություններն արդեն վճռական փուլում են գտնվում: Իսկ կամերունցի հարձակվողը հայտավորված չի եղել Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչի` «Վեստ Հեմ»-ի դեմ խաղին, որը կայացել է երեկ:

Ֆուտբոլիստի ներկայացուցիչ Կլաուդիո Վիգորելին ավելի վաղ ակնարկել էր, որ բանակցությունները հաջող են ընթանում, բայց կողմերը դեռևս չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ֆուտբոլիստի աշխատավարձի չափի հարցում: Ինչպես հաղորդվում է,  33-ամյա Էտո՛Օ-ն 2 միլիոն եվրո է պահանջում առաջիկա երկուսուկես մրցաշրջանի համար, իսկ «Սամպդորիա»-ն առաջարկում է 1,5 միլիոն եվրո գումարած` հովանավորի կողմից սպասվելիք բոնուսները:






  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0