TotalFootball.am


11.01.15 19:25

Մենդեշ. «Ռոնալդուի և աշխարհում երկրորդ լավագույն ֆուտբոլիստի միջև մեծ անդունդ կա»


Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի շահերը, կարծում է, որ հենց Ռոնալդուն պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը.

«Անարդար կլինի, եթե Կրիշտիանո Ռոնալդուն չստանա «Ոսկե գնդակ»-ը: Նրա և աշխարհում երկրորդ լավագույն ֆուտբոլիստի միջև մեծ անդունդ կա:

Ակնհայտ է, որ նա լավագույնն է: Ռոնալդուն օրինակն է այն բանի, թե ինչպես պետք է գործի պրոֆեսիոնալը: Նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Նա Ցյուրիխ կմեկնի, կարծում եմ, իր երրորդ «Ոսկե գնդակ»-ի ետևից»,- Մենդեշի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի դափնեկիրը հայտնի կդառնա վաղը՝ հունվարի 12-ին:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0