TotalFootball.am


11.01.15 18:46

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ջենոա»-ին


Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ջենոա»-ին: Հանդիպումը, որը տեղի ունեցավ Միլանի «Սան-Սիրո - Ջուզեպե Մեացա» մարզադաշտում ավարտվեց դաշտի տերերի՝ 3-1 հաշվով հաղթանակով:

Հարկ է նշել, որ «Ինտեր»-ի նորեկ, գերմանացի հարձակվող Լուկաս Պոդոլսկին մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին, ով պահեստայինների թվում էր, այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը վաստակեց 25 միավոր և  Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Ջենոա»-ն 27 միավորով 6-րդն է:

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ինտեր» - «Ջենոա»՝ 3-1

Գոլերը՝ Պալասիո (12՛), Իկարդի (39'). Իցո (85') - Վիդիչ (88')





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0