TotalFootball.am


11.01.15 16:45

Գվարդիոլա. «Ես «Բարսելոնա»-ի բոլոր խնդիրների լուծումը չեմ կարող դառնալ»


Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն շշուկները, թե ինքը կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա».

«Ես «Բարսելոնա»-ի բոլոր խնդիրների լուծումը չեմ կարող դառնալ: Մի շարք այլ տարբերակներ կան: Ես վստահ եմ, որ ճիշտ մարդիկ ճիշտ որոշումներ կկայացնեն, որպեսզի պահպանեն «Բարսելոնա»-ի` աշխարհի լավագույն ակումբներից մեկի կարգավիճակը:

Լապորտան ինձ կնշանակի մարզական տնօրեն, եթե դառնա ակումբի նախագահը՞: Նա երբեք նման բան չի ասել: Դուք հնարավոր է նման բան ինչ-որ մի տեղում կարդացել եք, բայց նա երբեք նման բան չի ասել»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում El Mundo Deportivo-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0