Դի Ստեֆանոն կրիտիկական վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Մադրիդի «Ռեալի» կենդանի լեգենդ և ակումբի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն կրիտիկական վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Եվրոպայի չեմպիոնների գավաթի հնգակի հաղթողը սրտի կաթված է տարել Մադրիդի փողոցներից մեկում: Նշվում է, որ կանգ է առել նրա սրտի աշխատանքը:
Դի Ստեֆանոն արդեն երկու կաթված է տարել՝ 2005 և 2013 թվականներին: Երկու անգամ էլ դա տեղի է ունեցել Վալենսիայում: Առաջին դեպքից հետո նա վիրահատվել է և պարբերաբար ստուգվում էր հիվանդանոցում: Երեկ Դի Ստեֆանոն դարձել է 88 տարեկան:
Մադրիդի «Ռեալի» կենդանի լեգենդ և ակումբի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն կրիտիկական վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Եվրոպայի չեմպիոնների գավաթի հնգակի հաղթողը սրտի կաթված է տարել Մադրիդի փողոցներից մեկում: Նշվում է, որ կանգ է առել նրա սրտի աշխատանքը:Դի Ստեֆանոն արդեն երկու կաթված է տարել՝ 2005 և 2013 թվականներին: Երկու անգամ էլ դա տեղի է ունեցել Վալենսիայում:
Առաջին դեպքից հետո նա վիրահատվել է և պարբերաբար ստուգվում էր հիվանդանոցում: Երեկ Դի Ստեֆանոն դարձել է 88 տարեկան: