«Ռոման» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» արդեն նախկին պաշտպան Էշլի Քոուլին, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ինչպես նշվում է, 33-ամյա ֆուտբոլիստը ժամանել է Հռոմ, որպեսզի բանակցություններ վարի իտալական ակումբի հետ:
Սպասվում է, որ Քոուլը երկու տարվա պայմանագիր կստորագրի «Ռոմայի» հետ:
Հավելենք, որ «Չելսին» չերկարաձգեց Քոուլի պայմանագիրը, ով 2006 թվականից հանդես էր գալիս լոնդոնյան ակումբի կազմում: