TotalFootball.am


15.06.14 21:26

Ալոնսո. «Պետք է կամ պայքարենք, կամ գնանք տուն»


Իսպանիայի Ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն նշել է, որ իր հավաքականը պատրաստվում է պայքարել խմբային փուլից դուրս գալու համար, հակառակ դեպքում պետք է վերադառնան տուն:

«Սա հավաքական խնդիր է: Մեզնից յուրաքանչյուրը կարող է կամ վերադառնալ տուն, կամ մնալ այստեղ ու պայքարել: Եղել են զրույցներ, որոնց շնորհիվ մենք պետք է դասեր քաղենք մեր սխալներից ու ավելի կատարելագործվենք:

Պետք է մոռանանք՝ ինչ է արել մեր թիմը 6 տարի առաջ: Հիմա մենք այն նույն դիրքում ենք, ինչ 4 տարի առաջ, ուղղակի հիմա մեզ ավելի շատ գոլեր են հարկավոր:

Մենք հավատում ենք այս թիմին ու ունենք հարգանք: Մենք հիանալի հնարավորություն ունենք Չիլիի դեմ կայանալիք խաղում:

Ֆուտբոլն այնքան արագ է փոխվում ու դա հնարավորություն է տալիս շատ բաներ փոխելու: Մենք հավատում ենք, որ կարող ենք հասնել մեր ուզածին ու դեռ լավ հնարավորություն ունենք»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13