TotalFootball.am


25.05.14 17:30

Կասիլյասը դարձավ երրորդ ֆուտբոլիստն, ով որպես թիմի ավագ հաղթեց ՉԼ-ն, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները


Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ֆուտբոլի պատմության մեջ դարձավ երրորդ ֆուտբոլիստը, ով կարողացել է հաղթել Չեմպիոնների լիգան, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները` որպես թիմի ավագ:

2008 և 2012թ. Կասիլյասը, Իսպանիայի Ազգային հավաքականի կազմում ավագի թևկապով հաղթեց Եվրոպայի առաջնությունում, 2010թ.-ին` Աշխարհի առաջնությունում, իսկ այս տարի Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեց` որպես «Ռեալ»-ի ավագ:

33-ամյա դարպասապահը Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճել էր նաև 2000 և 2002թ., սակայն այդ ժամանակ Կասիլյասը դեռ Արքայական ակումբի ավագը չէր:

Նախկինում նման հաջողության հասել էին Ֆրանց Բեկենբաուերը («Բավարիա», Գերմանիայի հավաքական) և Դիդյե Դեշամը («Մարսել», Ֆրանսիայի հավաքական):





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0