TotalFootball.am


11.04.14 15:06

Կուրտուան կկարողանա մասնակցել «Չելսիի» դեմ խաղին


 

Կուրտուան կկարողանա մասնակցել «Չելսիի» դեմ խաղին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարությամբ է հանդես եկել «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, ում իրավունքները պատկանում են «Չելսիին»: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մարզական մրցակցության մաքրությունն արդարությունը ՈՒԵՖԱ-ի հիմնարար սկզբունքն է:
Հայտարարության տեքստն այս տեսքն ունի.
«Ինչպես ՈՒԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգում նշված են հստակ պայմաններ, ըստ որոնց ոչ մի ակումբ որևէ դեպքում չի կարող ճնշում գործադրել կամ նման փորձ ձեռնարկել՝ փորձելով այլ ակումբի ստիպել այս կամ այն ֆուտբոլիստին դաշտ դուրս չբերել կամ բերել:
Այսպիսով, անհատական պայմանագրի ցանկացած կետ, որը կարող է նման հետևանքների բերել, ՈՒԵՖԱ-ի հստակ համոզմամբ չի գործում և որևէ ուժ չունի:
Բացի այդ, պայմանագրի նման կետն իրականացնելու ցանկացած կետը կհամարվի ՈՒԵՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կարգապահական կանոնակարգի խախտում և կպատժվի համապատասխան պատժամիջոցներով»:
Ավելի վաղ «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկո Սերեսոն հայտարարել էր, որ եթե մադրիդցիները Չեմպիոնների լիգայում հանդիպեն «Չելսիին», ապա Կուրտուան դաշտ դուրս չի գա: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, դարպասապահի մասնակցության համար իսպանացիները «Չելսիին» մոտ վեց միլիոն եվրո պետք է վճարեն: 


ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարությամբ է հանդես եկել «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, ում իրավունքները պատկանում են «Չելսիին»: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մարզական մրցակցության մաքրությունն արդարությունը ՈՒԵՖԱ-ի հիմնարար սկզբունքն է:

Հայտարարության տեքստն այս տեսքն ունի.

«Ինչպես ՈՒԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգում նշված են հստակ պայմաններ, ըստ որոնց ոչ մի ակումբ որևէ դեպքում չի կարող ճնշում գործադրել կամ նման փորձ ձեռնարկել՝ փորձելով այլ ակումբի ստիպել այս կամ այն ֆուտբոլիստին դաշտ դուրս չբերել կամ բերել:Այսպիսով, անհատական պայմանագրի ցանկացած կետ, որը կարող է նման հետևանքների բերել, ՈՒԵՖԱ-ի հստակ համոզմամբ չի գործում և որևէ ուժ չունի:Բացի այդ, պայմանագրի նման կետն իրականացնելու ցանկացած կետը կհամարվի ՈՒԵՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կարգապահական կանոնակարգի խախտում և կպատժվի համապատասխան պատժամիջոցներով»:Ավելի վաղ «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկո Սերեսոն հայտարարել էր, որ եթե մադրիդցիները Չեմպիոնների լիգայում հանդիպեն «Չելսիին», ապա Կուրտուան դաշտ դուրս չի գա: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, դարպասապահի մասնակցության համար իսպանացիները «Չելսիին» մոտ վեց միլիոն եվրո պետք է վճարեն: 

 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0