TotalFootball.am


10.04.14 21:49

Կուրտուան դաշտ դուրս չի գա, եթե մրցեն «Չելսի»-ն և «Ատլետիկո»-ն


Տիբո Կուրտուան, ում իրավունքները պատկանում են անգլիական «Չելսի»-ին, բայց վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկո Մադրիդ»-ում, չի խաղա լոնդոնցիների դեմ, եթե վիաճակահանության արդյունքում թիմերը ՉԼ-ի կիսաեզրափակչում խաղան միմյանց դեմ,- հայտարարել է «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն:

21-ամյա բելգիացի դարպասապահին «Չելսի»-ն ձեռք էր բերել 2011 թվականին, սակայն Կուրտուան ոչ մի խաղ չի անցկացրել լոնդոնցիների կազմում, քանի որ ձեռք բերվելուց  անմիջապես հետո ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց «Ատլետիկո»:

Կուրտուային «Չելսի»-ի դեմ դաշտ դուրս բերելու համար մադրիդցիները պետք է վճարեն 8 միլիոն ֆունտ:

-Եթե մեզ բաժին հասնի «Չելսի»-ին, ապա Կուրտուան չի խաղա, քանի որ այն գինը, որը պետք է վճարենք դրա համար, մենք չունենք,- ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Կուրտուան մադրիդցիների կազմում անցկացրել է 145 խաղ: Նրա վարձակալության ժամկետն ավարտվում է 2014 թվականի հունիսին, որից հետո «Չելսի»-ին կարող է վերադարձնել նրան:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0