TotalFootball.am


13.02.14 19:06

Գարսիա. «Նապոլիից» կրած պարտության միակ մեղավորը հենց «Ռոման» է»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հայտնել է, որ հռոմեական ակումբի ֆուտբոլիստները միայն իրենց կարող են մեղադրել Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում «Նապոլիից» կրած պարտության համար (3:0, ընդհանուր 5:2):
«Այս երեկո առաջին խաղակեսում մենք երեք գոլային հնարավորություններ ունեցանք, բայց չօգտագործեցինք դրանք: Մենք պետք է ավելի վճռական լինեինք հարձակման գծում և նաև պաշտպանությունում, քանի որ երկու դիրքերում էլ սխալներ ունեցանք:
Ես շնորհավորում եմ «Նապոլիին» եզրափակիչ հասնելու համար, որտեղ նրանք խաղալու են «Ֆիորենտինայի» դեմ:
Ինչ վերաբերվում է «Ռոմային», ապա պետք է դրական մտածել, քանի որ մենք յուրաքանչյուր խաղում նոր հնարավորություններ ենք ստեղծում: Այժմ մենք պետք է փակենք Իտալիայի գավաթի գիրքը և բացենք Սերիա Ա-ինը: Մենք պետք է հաղթենք հաջորդ խաղում, որը «Սամպդորիայի» դեմ է»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում Goal-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0