TotalFootball.am


13.02.14 17:47

Դիեգո Սիմեոնե. «Միգուցե «Ատլետիկոն» հոգնել է»


«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտնել է, որ իր թիմը հոգնել է ընթացիկ մրցաշրջանում բավական լավ արդյունքներ գրանցելուց:
Մադրիդյան ակումբը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» հետ հավասար միավորներով կիսում է 1-3 հորիզոնականները: Սակայն վերջին երեք խաղերում նրանք պարտություն են կրել. երկուսը` Կարլո Անչելոտիի թիմի դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղերում:
«Թիմը գուցե հոգնել է: Ոչ ոք չէր կարող հավատալ, որ մենք նման դիրքում կհայտնվենք: Բայց վերջին երկու պարտությունները մենք կրեցինք արքայական գավաթի խաղարկությունում աշխարհի լավագույն թիմերից մեկի` «Ռեալ Մադրիդի» դեմ խաղերում:
Ութ օր առաջ մենք գլխավորում էինք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: Վաղ թե ուշ բոլոր թիմերն էլ դժվար ժամանակներ են ունենում, տեսնենք թե ինչպիսի արդյունք կունենանք մենք 38 խաղերից հետո»,- Սիմեոնեյի խոսքերն է մեջբերում Goal-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0