TotalFootball.am


13.02.14 16:55

Ալկանտարայի հայր. «Ռաֆինյան ձգտում է «Բարսա» վերադառնալ»


«Սելտա Վիգոյի» կազմում վարձավճարով հանդես եկող «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆաել Ալկանտարայի հայրը` Մազինյոն խոստովանել է, որ իր որդին ամեն բան անում է, որպեսզի վերադառնա կատալոնական ակումբ:

«Ռաֆինյան քրտնաջան աշխատում է, որպեսզի «Բարսա» վերադառնա: Նա «Բարսայի» խաղացող է, սակայն մենք չգիտենք, թե ինչ տեղի կունենա ապագայում. կվերադառնա հարազատ ակումբ, թե կրկին վարձավճարով հանդես կգա այլ ակումբում: Թեպետ նա քրտնաջան աշխատում է, որպեսզի ապագայում վերադառնա «Բարսա»,- Մազինյոյի խոսքերն է մեջբերում Football-Espana.net կայքը:

Մազինյոն խոսել է նաև իր մյուս որդու` Տիագոյի մասին. «Տիագոն երջանիկ է Մյունխենում: Նա խաղաժամանակ է ստանում, պարբերաբար գոլեր խփում: Ես հպարտ եմ Ռաֆինյայով և Տիագոյով:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0