TotalFootball.am


08.09.21 12:14

Ռաֆայել Նազարյան. «Պայքարելու ենք խմբում յուրաքանչյուր միավորի համար»


Սեպտեմբերի 7-ին՝ Կովալիվկայի «Կոլոս» մարզադաշտում` Ուկրաինա Մ-21-Հայաստան Մ-21 հանդիպումից հետո կայացավ, Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետխաղային մամուլի ասուլիսը։

 

-Նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել Ուկրաինայի Մ-21 հավաքականին հաղթանակի կապակցությամբ։ Տեխնիկապես և ֆիզիկապես բավականին ուժեղ թիմ է։ Ես չեմ կարող մեղադրել իմ տղաներին, քանի որ նրանք ներդրեցին իրենց ողջ ուժերն այս խաղում։ Բավականին դինամիկ, երկկողմանի գրոհներով խաղ ստացվեց։ Պետք է ֆուտբոլային և հոգեբանական առումներով բարելավենք մեր խաղը։ Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում յուրաքանչյուր միավորի համար։

 

-Պարոն Նազարյան, արդյո՞ք Ձեզ գոհացնում է առաջին երեք հանդիպումից հետո վաստակած երեք միավորը։ 

-Եթե անկեղծ՝ ինձ այս արդյունքը չի գոհացնում։ Մենք ապացուցելու ենք, որ կարող ենք ավելին, և խաղ առ խաղ բարելավելու ենք մեր արդյունքը։

 

-Ինչո՞վ Ձեզ զարմացրեց Ուկրաինայի երիտասարդական հավաքականը։

-Մեր հակառակորդը մեզ չզարմացրեց, քանի որ մենք բավական լավ էինք ուսումնասիրել մրցակցին. դիտել էինք ընկերական և պաշտոնական հանդիպումները։

 

-Առաջին խաղակեսում Ուկրաինայի երիտասարդական հավաքականը բավականին բարձր պրեսինգ էր կիրառում խաղադաշտում։ Արդյո՞ք պատրաստ էիք դրան, և ո՞ւմ կառանձնացնեիք Ուկրաինայի Մ-21 հավաքականից։

-Այո՛, խաղասկզբում նրանք բարձր պրեսինգ էին կիրառում, սակայն մենք պատրաստ էինք դրան, մարտավարություն փոխեցինք և շարունակեցինք խաղն այդ ձևով։ Մենք հյուրընկալվող թիմն էինք, խաղում էինք հակագրոհների վրա։ Ուկրաինայի հավաքականից կարող եմ առանձնացնել Արտյոմ Բոնդարեկոյին։ Շատ լավ ֆուտբոլիստ է, նրան ֆուտբոլային մեծ ապագա է սպասվում։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13