TotalFootball.am


22.07.21 00:34

«Արարատը» պայմանագիր է կնքել «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստի հետ


Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Իսահ Ալիյուի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նիգերիացի ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Ուրարտուն» էր։ Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը երևանյան ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։

Կարիերայի ընթացքում հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», որի կազմում դարձել է Հայաստանի Առաջին լիգայի հաղթող, ինչպես նաև հասել մինչև Հայաստանի Գավաթի եզրափակիչ։ Ալիյուն հանդես է եկել նաև իսպանական «Ալմերիայում»՝ խաղալով երկրորդ թիմի կազմում։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13