TotalFootball.am


21.07.21 13:14

Կարեն Մուրադյան․ «Վաղվա խաղում նույնպես կարևոր է հավատն ու նվիրումը»


ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցելու է Վրոցլավի «Շլյոնսկի» հետ։ 

Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ 

Հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսին է ներկայացել «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը։ 

-Կբնութագրե՞ք մրցակցին։ 

-Կարծում եմ՝ «Շլյոնսկը» շատ լավ թիմ է։ Աշխատում են արագ ֆուտբոլ խաղալ։ Վտանգավոր թիմ է, և մենք պետք է մեր լավագույն խաղ ցուցադրենք, որպեսզի լավ արդյունք գրանցենք։ 

- «Ֆեհերվարի» հետ խաղում երկրպագուները լավ աջակցություն ցույց տվեցին։ Ի՞նչ կասեք նրանց այս խաղից առաջ։ 

- Շատ շնորհակալ ենք աջակցության համար։ Մեզ համար շատ կարևոր է նման աջակցությունը։ Հույս ունենք, որ վաղվա խաղին ավելի շատ երկրպագու ներկա կլինի ու ավելի մեծ աջակցություն կցուցաբերեն։ 

- Ինչը՞ կարող է լինել այս խաղում ձեր հաղթաթուղթը և արդյոք թիմի մոտ հոգնածություն կա։ 

- Կարծում եմ, որ հոգնածություն չկա, թիմը վերականգնվել է։ Վաղվա խաղում նույնպես կարևոր է հավատն ու նվիրումը մեր կողմից։ Պետք է խաղանք առավելագույնս կարգապահ ու մեր լավ խաղը ցույց տանք և այդ դեպքում կհասնենք դրական արդյունքի։ 

- «Ֆեհերվարի» հետ խաղում հենակետային դիրքում խաղում էր Դիմիտրիյե Պոբուլիչը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա խաղն այդ դիրքում և ընդհանուր ձեր համագործակցությունը։ 

- Պոբուլիչը լավ խաղաց, ինչպես ամբողջ թիմը։ Կարևորը կատարեցինք մեր առջև դրված խնդիրը։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13