TotalFootball.am


08.03.21 21:43

«Իմ մայրիկը». Տիգրան Բարսեղյան


Մարտի 8-ին՝ կանանց միջազգային օր առթիվ, ղազախական «Աստանան» տեսանյութերի շարք է պատրաստել, որտեղ թիմի ֆուտբոլիստները խոսում են իրենց մայրիկների մասին:

Շարքի հերոսներից մեկն էլ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը.

Ո՞ւր է սիրում գնալ մայրը, նրա սիրելի վայրը

«Կարծում եմ՝ ռեստորաններ գնալ են սիրում մայրս ու հայրս»:

Ինչի՞ մասին են զրուցել վերջին խոսակցության ժամանակ

«Հարցրել է, թե ինչպես են գործերս, ինչպես է անցնում հավաքը, արդյոք ինձ հետ ամեն ինչ կարգին է, հո հիվանդ չեմ...»

Մայրն իր վրա բարկացե՞լ է գնահատականների համար

«Ընդհանրապես, ես լավ եմ սովորել մինչև չորրորդ դասարան, իսկ հետո նա օգնում էր ինձ. տնօրենների հետ, այստեղ-այնտեղ, որ լավ գնահատականներ դնեին ինձ (ծիծաղում է):

Ինչպե՞ս է փոքր ժամանակն իրեն անվանել մայրը

«Ընդհանրապես՝ ընտանիքս ու մտերիմներս ինձ «Տոշ» էին անվանում, ու մինչև հիմա էլ այդպես են կոչում: Հայաստանում հիմա էլ ինձ բոլորն այդպես գիտեն: Այստեղ՝ «Տիգր», այնտեղ՝ «Տոշ»:

Մարտի 8-ի մաղթանքը

«Ոչ միայն իմ մայրիկին, բոլոր մայրերին մաղթում եմ, որ միշտ մնան այդքան գեղեցիկ, կենսուրախ, միշտ լինեն մեր կողքին ու միշտ երկրպագեն մեզ»:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6