«Ռոման» սկսել է նախապատրաստվել Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղին: Հանդիպումը կկայանա մարտի 11-ին, Հռոմում:
Ա Սերիայի 26-րդ տուրի՝ մարտի 7-ին «Ջենոայի» հետ կայացած խաղի մեծ մասում Ֆոնսեկան Մխիթարյանին ու Սպինացոլային թողեց պահեստայինների նստարանին, հավանաբար, որպեսզի նրանց հանգստանալու հնարավորություն տա «հանքափորների» հետ խաղում:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը՝ Ֆոնսեկան կարող է Մխիթարյանին խաղացնել կեղծ «ինը» համարի դիրքում՝ հաշվի առնելով, որ Մայորալի արդյունավետությունը կարծես վատացել է: