TotalFootball.am


06.03.21 00:55

Մխիթարյանն այլևս չի կարողանում իր հետևից տանել թիմին


Corriere dello Sport-ը անդարդարձել է «Ռոմայի» վերջին խաղերում Հենրիխ Մխիթարյանի առանձնապես ոչ փայլուն խաղին:

««Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հոգնել է և այլևս չի կարողանում թիմին իր հետևից տանեկ: Վերջին խաղերում հայ ֆուտբոլիստն ընկճված տեսք ուներ, հատկապես՝ Ֆլորենցիայում: Արդեն մի քանի շաբաթ է՝ Մխիթարյանն այլևս թիմի այն առաջնորդը չէ, որին սովոր էր տեսնել Ֆոնսեան: Բենեվենտոյում նա փոխարինվեց 82-րդ րոպեին, իսկ Ֆլորենցիայում՝ 67-րդ րոպեին:

Նրա անկումն ակնհայտ է. մինչև «Ռոմա» - «Վերոնա» խաղը նա 11 գոլ ու 9 գոլային փոխանցում էր հեղինակել, իսկ հաջորդ 6 խաղերում չբարելավեց իր վիճակագրությունը: Հոգնածությունն իրեն զգացնել է տալիս: Նա թիմում ամենից շատ խաղացող ֆուտբոլիստներից մեկն է: Ֆոնսեկան չխուսափեց այդ դժվարություններից, և «Ջենոայի» հետ խաղում կարող է նրան հանգստի հնարավորություն տալ: Սա խելացի որոշում է Եվրոպա Լիգայի խաղին ընդառաջ: Սրանից կարող է օգուտ քաղել Պեդրոն, որին Ֆոնսեկան հավաստիացրել է, որ բարձր է գնահատում նրան մրցաշրջանի եզրափակիչ հատվածում», - գրել է հեղինակավոր պարբերականը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6