TotalFootball.am


05.03.21 16:46

«Ինձ հետ առաջին անգամ է նման բան պատահում». Հարոյանը՝ «Տամբովի» պարտքերի մասին


Հայաստանի Ազգային հավաքականի ու ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հարցազրույց է տվել «Սպուտնիկ Ղազախստանին», որում անդրադարձել է իր նկատմամբ «Տամբովի» ֆինանսական չլուծված պարտավորություններին:

- «Տամբովը» մինչև հիմա պարտք է ինձ: Ասել են, որ կվճարեն: Կարելի է դրան կես տարի սպասել, կարելի է սպասել մի տարի. կարևորը՝ վերջում վճարեն փողերը: Ես այնտեղ 4 ամիս եմ անցկացրել, ահա այդ ժամանակի համար էլ նրանք պարտք են ինձ:

- Ձեր կարծիքով, ո՞րն է ավելի լավ. գտնել գումարներ պարտքերը մարելու համար, այդ թվում, նաև ձերը, բայց այդ դեպքում թիմը դուրս է մնում մրցաշարից, կամ «Տամբովը» շարունակում է խաղալ, գումարները ծախսվում են թիմը պահելու վրա, նշանակում է՝ պարտքերը այդքան էլ շուտ չեն մարի:

- Ես կարծում եմ, որ ներդրողներից գումարներ չեն գտնի, քանի որ «Տամբովը» մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականում է, իսկ պարտքերը հսկայական են: Նրանք խոստացել են, որ կմարեն ամեն ինչ, բայց ես կարծում եմ, որ հաջորդ տարի թիմը չի լինի ՌՊԼ-ում: Եթե թիմն աղյուսակի միջին մասերում լիներ, ապա, հնարավոր է, տարբերակներ լինեին գումար գտնելու, իսկ այսպես ոչ մեկին ֆինանսական տեսանկյունից հետաքրքիր չի լինի ակումբը ՖԱԼ-ից: Բոլոր ֆուտբոլիստները հեռացել են, հիմա նոր թիմ է: 300 միլիոն ռուբլի պարտք կա, մարդիկ այնտեղ կես տարի է սպասում են իրենց փողերին:

- Դուք դիմե՞լ եք ՖԻՖԱ-ին այդ հարցի լուծման համար:

- Իհարկե, դիմել եմ, քանի որ գումարները չէին վճարում, ես չգիտեի՝ ինչ է լինելու հետագայում: Հետո հետ կանչեցի իմ հայտավորումը, որպեսզի ակումբը կարողանա ֆուտբոլիստներին հայտավորել մրցաշրջանի համար ու խաղալ:

- Ձեր կարիերայում առաջին անգա՞մ են ձեզ գումար պարտք:

- Այո, ինձ հետ նման բան առաջին անգամ «Տամբովում» է պատահել:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6