Հայազգի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին: Մեկնաբանն անդրադարձել է մասնավորապես 17-ամյա հայազգի ֆուտբոլիստի ֆուտբոլային քաղաքացիության հարցին:
«Արսեն Զախարյանին արդեն մի քանի անգամ հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական, և, ընդհանրապես, նրան վաղուց են հետևում: Բայց Զախարյանն արդեն կատարել է իր ընտրությունը՝ հօգուտ Ռուսաստանի հավաքականի», - գրել է Առուստամյանը: