«Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն կարող է տեղափոխվել ղազախական «Տարազ»: Այս մասին Vesti.kz-ի թղթակցին հայտնել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում նա 7 գոլ էր խփել 13 խաղում: