«Արարատ-Արմենիայի» 27-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն «Футбол24»-ին տված հարցազրույցում հիշել է Եվրոպա Լիգայի որակավորման փուլում խփած երկու գոլերը:
«Բառի լավ իմաստով՝ խելագար ստացվեց «Ֆոլայի» հետ խաղը. պարտվում էինք 1-3 հաշվով, խխաղավարտից 2 րոպե առաջ երկու գոլ ենք խփում, իսկ լրացուցիչ ժամանակում ինձ հաջողվում է աչքի ընկնել հաղթական գոլով՝ 4-3: «Ցելեի» հետ հաջորդ փուլի խաղում ևս գոլ խփեցի: Դրանից հետո թիմակիցներս կատակով ինձ «Ուկրաինական Ռամոս» էին ասում:
Իմ գոլերը բարելավեցին ակումբի հեղինակությունը միջազգային ասպարեզում, գումարած՝ գումար աշխատեցինք: Հասկանալի է, որ միայն ես չեմ խաղում: Ամբողջ թիմն օգնեց, բայց այնպես ստացվեց, որ ինձ հաջողվեց եզրափակել նրանց ջանքերը հաղթական կետում:
Դրական զգացողություններից անգամ չէի կարողանում քնել: Բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ էի ստանում ընկերներից, ծանոթներից: Անգամ նրանցից, ում հետ վաղուց չէի շփվել: Դրանք առայժմ իմ կարիերայի երկու ամենահիշարժան խաղերն են», - ասել է Վակուլենկոն: