Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը:
Մխիթարյանը «Փյունիկի» սան է: Կարիերայի ընթացքում խաղացել է Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում»: Հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում»:
Ներկայումս պաշտպանում է «Ռոմայի» գույները: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
TotalFootball-ը շնորհավորում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին և մաղթում նորանոր հաջողություններ: