ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը:
«ՀՖՖ հերթական ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին:
Նոյեմբերի 27-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։
ՀՖՖ Գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ հերթական ժողովի անցկացման վայրը, օրը և ժամը: Ժողովը կկայանա դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:
ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կանոնակարգում ակումբներում գլխավոր մարզչի պարտականությունների փաստացի կատարման վերաբերյալ լրացումների որոշումը հետաձգվեց մինչև ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստը: Առաջարկվեց հոդվածի տեքստի լրամշակում:
Հաստատվեց ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2020/21 թվականների մրցաշրջանի գործունեության հաշվետվությունը:
Քննարկվեցին նաև այլ հարցեր»: